Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիտարկմամբ՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը հակասում է հայ ժողովրդի երկարաժամկետ շահերին։ «Հայաստանի իշխանությունների եվրաինտեգրման հռետորաբանության մեջ մնում է կադրից դուրս ԵՄ-ի ռազմականացումը, Մոսկվայի հետ ուղղակի ռազմական առճակատման ուղղությամբ Բրյուսելի քաղաքականությունը, ինչպես նաև Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու դիրքորոշումը»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ-ն։               
 

Զուտ իրավիճակային կտրվածքով այդ փաստաթուղթն անխուսափելի էր

Զուտ իրավիճակային կտրվածքով այդ փաստաթուղթն  անխուսափելի էր
21.10.2023 | 19:38

Արցախահայության սթափ հատվածը գիտակցում է, թե ինչ էր իրենից ներկայացնում ներկայացուցչության դիմաց տեղի ունեցած «ինքնաբուխ» միջադեպը, ինչը, ցավոք, կարող էին չկռահել նույնիսկ անմիջական մասնակիցներից շատերը։

Ակնհայտ է, որ Արցախի լուծարման հրամանագիրը դարձել է հակասական կռվախնձոր. նույն ուժերը, մի կողմից, անխնա քննադատում են, ընդգծելով, թե ընդունակ չեղավ ելք գտնել, մյուս կողմից, թե բա՝ հանկարծ չշոշափեք այն չեղարկելու հարցը, թե չէ ադրբեջանը նոր աղետներ կբերի։

Այդ հրամանագրի ոչ իրավաչափությանը հենց ինքս եմ հրապարակայնորեն անդրադարձել, հստակեցնելով, որ այդպիսի անվանումով իրավական ակտ գոյություն չունի ընդհանրապես, քանզի անգամ սահմանված կարգով չի էլ հրապարակվել։ Սակայն, կա խնդրի առավել կարևոր, առանցքային կողմը՝ փաստաթղթում այդ Երկրի նախագահը աներկբա արտացոլել է ժողովրդի անվտանգային սպառնալիքի ազդեցության ներքո այն ստորագրելու փաստը։ Այդ սպառնալիքը հանկարծակի չէր ծագել, այն համակարգված ու հետևողական կյանքի էր կոչվում 44-օրյա պատերազմից հետո, հատկապես՝ սկսած անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից, երբ սկսվեց ամբողջական պաշարումը։

Այսպիսով, զուտ իրավիճակային կտրվածքով այդ փաստաթուղթն անխուսափելի էր, իսկ իրավական խոցելիությունը որևէ մեկի համար չի կարող հիմք լինել այդ մարդուն քավության նոխազ սարքելու համար:

Հ.Գ. Սամվել Շահրամանյանին բացարձակապես չեմ ճանաչում, և խնդիրն ինքը չէ, այլ Արցախի և արցախահայության ճակատագիրը, ինչը արհեստական փողոցային ակցիաների կամ դիլետանտների հրապարակային բանավեճի թեմա չէ:

Գևորգ Դանիելյան

Դիտվել է՝ 3995

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ